ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Քանի տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր, մենք սկսեցինք ապահովագրության համակարգի հերձումը

Քանի տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր, մենք սկսեցինք ապահովագրության համակարգի հերձումը
04.02.2026 | 12:19

Սկզբի համար մեր քաղաքացիներին առաջադրել ենք մի քանի հարցերից բաղկացած թերթիկ, որի օգնությամբ նա կըմբռնի թէ որտեղ են իրեն խաբում պարարվեստի սրտիկները։

Այս ստուգողական թերթիկը (checklist) թույլ կտա ցանկացած քաղաքացու կտրվել քաղաքական լոզունգներից և հասկանալ՝ արդյոք առաջարկվող օրենքը ծառայելու՞ է մարդուն, թե՞ ուղղակի բյուջե լցնելու հերթական միջոց է։

Եթե օրենքի իրավական դրույթներում այս 5 կետերը բացակայեն, ուրեմն գործ ունենք «ֆարսի» հետ։

Քաղաքացու Ստուգաթերթ. Իրական ապահովագրություն թե՞ «Կոսմետիկ» պետպատվեր

Ընտրության ազատություն (Մրցակցություն)

Արդյո՞ք ես իրավունք ունեմ իմ ապահովագրական փաթեթով գնալ ցանկացած հիվանդանոց (թե՛ պետական, թե՛ մասնավոր)։ Եթե պետությունը պարտադրում է գնալ միայն կոնկրետ ԲԿ-ներ, ուրեմն սա ոչ թե ապահովագրություն է, այլ պետական բյուջեի վերաբաշխում «իրենցով» արված հիվանդանոցների միջև։

Սահմանված ժամկետներ (Հերթի երաշխիք)

Օրենքում կա՞ հստակ թիվ, թե առավելագույնը քանի օր կարող եմ սպասել վիրահատության։ Եթե ժամկետը նշված չէ, ապա «տատիկների» օրինակը կմնա բացառություն, իսկ մնացածը կսպասեն տարիներով։

Անհատական թվային հաշիվ (Transparency)

Կարո՞ղ եմ արդյոք իմ հեռախոսով տեսնել, թե իմ վճարած հարկերից որքան գումար է կուտակվել իմ առողջապահական հաշվին և որքան է ծախսվել իմ բուժման վրա։ Առանց սրա՝ կոռուպցիան անխուսափելի է։

Դեղորայքի ներառում (Full coverage)

Արդյո՞ք ապահովագրությունը ծածկում է նաև ամբուլատոր (տանը ընդունվող) դեղերը։ Եթե վիրահատությունը «ձրի» է, բայց հետո ամսական 100 000 դրամի դեղ պետք է առնեք Ձեր գրպանից, ապա համակարգը կիսատ է։

Անկախ վերահսկողություն (Appeals)

ՈՒ՞մ պետք է բողոքեմ, եթե բժիշկը վատ է բուժել կամ լրացուցիչ փող է ուզել։ Եթե բողոքը պետք է գնա նույն նախարարություն, որը տնօրինում է փողերը, ապա արդարություն չի լինի։

Ինչպե՞ս օգտագործել սա

Երբ հեռուստացույցով կամ սոցցանցերով տեսնեք քարոզչական նյութեր, ուղղակի տվեք այս հարցերը.

1. «Իսկ ո՞րն է սպասման առավելագույն ժամկետը օրենքով»։

2. «Իսկ ես կարո՞ղ եմ իմ հեռախոսով տեսնել ծախսված կոպեկները»։

Սա սթափեցնող ազդեցություն կունենա ցանկացած մանիպուլյացիայի վրա։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ